Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանը վերջին իրադարձության վերաբերյալ իր տեսակետը ապացուցելու համար «հեռուն» գնալով հայտարարում է հետևյալը' «ինչ-որ մարդիկ մի կողմից պահանջում են հարգել ու ընդունել, որ բացի առաքելականներից, այլադավաններ ու աթեիստներ կան, իսկ երբ եկեղեցին ա այդ տարանջատումն անում, այդ ժամանակ էլ պնդումներ են հնչում' թե ինչպե՞ս եք համարձակվում տարանջատել»:

 

Կներեք, իսկ ոքե՞ր էին հայտարարում' «Ով քրիստոնյա չէ, նա հայ չէ» կամ «Հայը չի կարող աթեիստ լինել»: Երբ միջնադարյան այդ «օրենքները» պարբերաբար փորձում են ձեր իսկ թիմակիցները շրջանառել, հենց այդ ժամանակ էլ վրդովվեք ու լռեցրեք ձեր թիմակիցներին: Դա մեկ: Ինչպե՞ս կարելի է հրապարակայնորեն հեգնել մի ամբողջ համայնքի բնակիչներին, այդ թեմայի վերաբերյալ բազմաթիվ այլ արձագանքողներին:

 


Եթե այդ խոսակցությունները հիմնազուրկ զրպարտանքներ են, ապա դրա մեղավորը այդ լուրը շրջանառության մեջ դնողն է, որի մասին, ի դեպ, Աջապահյանը խոսում է հենց սկզբից: Այսինքն' եթե այդ բոլոր խոսակցությունները բացարձակ զրպարտանքներ են, ինչպես Աջապահյանն է պնդում, ապա հասարակությանը ուղղվող մեղադրանքների փոխարեն, նա (Աջապահյանը) թող դատական հայց ներկայացնի տվյալ զրպարտանքը շրջանառության մեջ դնող լրատվականի դեմ ու դատարանում ապացուցի իր ճշմարտացիությունը:

 


Վերջում: Ի՞նչ է նշանակում' «Այսուհետ դուք կունենաք այլ առաջնորդ: Առաջնորդը գուցե մնա նույն անուն ազգանունով, բայց դուք կունենաք այլ առաջնորդ, ինչին որ դուք ցանկացաք արժանի լինել: Այդ առաջնորդը կլինի լուռ և չի խառնվի ոչ մի բանի: Գնացեք ապրեք ինչպես ուզում եք»: Ու սա հայտարարում է Հայ Առաքելական Եկեղեցու արժեքների մասին խոսացող, Շիրակի թեմի առաջնորդ, 19 տարի ժողովրդին ծառայած հոգևորականը: