Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (CHP) փետրվարի 26-ին դատապարտել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից ընդունված որոշումը, ըստ որի՝ Օսմանյան կայսրությունում 1915թ.-ին տեղի ունեցածը Հայերի նկատմամբ, ճանաչում է որպես ցեղասպանություն:

 


Կուսակցության փոխնանագահ, պատգամավոր Օյզթյուրք Յըլմազը, Թուրքիայի խորհրդարանում դատապարտել է Նիդերլանդների խորհրդարանի որոշումը, այն որակավորելով պատմության խեղաթյուրում:

 


«1915թ.-ին տեղի ունեցած իրադարձությունների ճանաճումը որպես ցեղասպանություն, սխալ է և մենք դատապարտում ենք այն: Ոչ մի պետություն չպետք է Թուրքիայի պատմությունը օգտագործի իր ներքին քաղաքական հարցերի համար»,- ասել է ընդդիմադիր գործիչը:
Նա նաև կոչ է արել Թուրքիայի կառավարությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն ԱՄՆ Կոնգրեսում մինչև ապրիլի 24-ը չհայտնվի «Ցեղասպանության» մասին բանաձևը: