Էռնեստ Հեմինգուեյը հայտնի է դարձել ինչպես իր վեպերի ու բազմաթիվ պատմվածքների, այնպես էլ՝ արկածներով ու անսպասելի իրադարձություններով լեցուն կյանքի շնորհիվ: Նրա ստեղծագործությունների կարճ ու հագեցած ոճն էական ազդեցություն է գործել 20-րդ դարի գրականության վրա: Եվ այսպես՝
1. Աշխարհի բոլոր մարդիկ բաժանվում են 2 խմբի: Առաջին խմբի մարդկանց հետ թեթև է, ինչպես և թեթև է առանց նրանց: Երկրորդ խմբի մարդկանց հետ շատ բարդ է, բայց ապրել առանց նրանց բացարձակապես անհնար է:
2. Գրելն իրականում շատ հասարակ բան է: Դու պարզապես նստում ես գրամեքենայի առաջ ու սկսում արնահոսել:
3. Կյանքում ամենից հազվադեպ ես հանդիպել եմ խելացի մարդկանց, որոնք նաև երջանիկ են եղել:
4. Պատերազմը, որքան էլ որ այն անհրաժեշտ ու արդարացի լինի, միշտ էլ հանցագործություն է:
5. Երբեք մի ճանապարհորդեք նրանց հետ, ում չեք սիրում:
6. Մարդկանց մեծ մասը երբեք չի լսում միմյանց:
7. Ես խմում եմ, որ ինձ շրջապատող մարդիկ հետաքրքիր դառնան:
8. Նախկինում հաճախ էին գրում այն մասին, թե որքան քաղցր ու հիանալի բան է հայրենիքի համար մեռնելը: Բայց ժամանակակից պատերազմների մեջ ոչ մի քաղցր ու հիասքանչ բան չկա: Դու շան նման կմեռնես՝ առանց որևէ պատճառի:
9. Աշխարհում ամենազզվելի բառը «թոշակն» է:
10. Տարիքի հետ մարդիկ խելացի չեն դառնում: Նրանք պարզապես ավելի զգույշ են դառնում:
11. Նա, ով պարծենում է իր գիտնական լինելով կամ զարգացվածությամբ, ո՛չ գիտնական է, ո՛չ էլ զարգացած:
12. Մի տեղից մյուսը տեղափոխվելով՝ միևնույն է, դուք չեք կարող ձեզնից ոչ մի տեղ փախչել:
13. Եթե դուք դադարել եք որոշ բաներ պարզապես հաճույքի համար անել, համարեք, որ այլևս չեք ապրում:
14. Եթե երկուսը սիրում են միմյանց, դա երջանիկ ավարտ չի ունենա:
15. Աշխարհում այնքան շատ կին կա, ում հետ կարող ես քնել, և այնքան քիչ կին կա, ում հետ կարող ես խոսել:
16. Եթե դուք ուզում եք ազատվել ինչ-որ մտքից, գրի առեք այն:
17. Լավագույն միջոցը՝ իմանալու համար, թե արժե արդյո՞ք վստահել մարդուն, նրան իսկապես վստահելն է:
18. Ցանկացած վախկոտություն ծնվում է սիրո պակասից:
19. Դոստոևսկու մոտ կան բաներ, որոնց հավատում ես և չես հավատում, սակայն կան նաև այնպիսի ճշմարիտ բաներ, որոնք կարդալով՝ զգում ես, թե ինչպես ես փոխվում ինքդ:
20. Բոլոր սենտիմենտալ մարդիկ շատ դաժան են:
21. Իսկապես խիզախ մարդիկ կարիք չունեն միմյանց հետ կռվելու, սակայն դա շարունակ անում են շատ վախկոտները, որպեսզի իրենց համոզեն սեփական խիզախության մեջ:
22. Եթե ձեզ ինչ-որ բան խոցում է, նշանակում է՝ ձեզ համար միևնույն չէ:
23. Երկրագնդի լավագույն մարդիկ կարողանում են զգալ գեղեցկությունը, ունեն ռիսկի դիմելու խիզախություն և ուժ՝ ճշմարտությունն ասելու համար: Եվ հենց այդ դրական հատկություններն էլ նրանց խոցելի են դարձնում: Հենց այդ պատճառով լավագույն մարդիկ հաճախ ներսից քայքայված են:
24. Մենք բոլորս կոտրված ենք: Եվ հենց կոտրված տեղերում էլ հաճախ ամենաուժեղն ենք:
25. Հաջողության գաղտնիքը շատ պարզ է: Երբեք չկոտրվեք: Երբեք չկոտրվեք մարդկանց ներկայությամբ: