Ներկայացնում ենք հավի ֆիլեով ուտեստ՝ «Անակնկալ»:
Բաղադրիչները՝
- 3 կտոր հավի ֆիլե
- 1 բաժակ կաթ
- 6 կարտոֆիլ
- 1 գլուխ սոխ
- 2-3 լոլիկ
- 2 հավի ձու
- 3 պճեղ սխտոր
- 170 գ պանիր
- Արևածաղկի ձեթ
- 3 ճ/գ տնական մայոնեզ
- Աղ և պղպեղ
- Կանաչի (համեմ, ռեհան, մաղադանոս և այլն)
Պատրաստումը
1. Հավի ֆիլեն կտրտիր միջին չափի: Վրան կաթ լցրու և թող մեկուկես ժամ: Այդ ընթացքում փայլաթիթեղով ձևամաններ պատրաստիր: Փայլաթիթեղը ծալիր մի քանի անգամ և կպցրու տարայի հատակին դրսի կողմից:
Ծայրերը հավասարեցրու և հանիր տարայի վրայից: Եթե փայլաթիթեղ չկա, սովորական ձևամանով պատրաստիր: Ձևամանները դիր թավայի մեջ: Յուրաքանչյուրի վրա արևածաղկի ձեթ քսիր:
Կտրտիր կարտոֆիլները և դիր ձևամանի մեջ: Աղ և պղպեղ արա: Վրան կիսալուսնաձև կտրտած սոխ դիր:
2. Դիր հավի ֆիլեն: Մի քիչ էլ աղ և պղպեղ արա:
3. Հարիր ձվերը և թթվասերը կամ մայոնեզը: Ֆիլեի վրա լցրու ստացված խառնուրդը՝ մոտ 2,5-ական ճ/գ մեկ բաժնի վրա:
Վրան շրջանաձև կտրտած լոլիկ դիր: Ավելացրու կտրտած սխտոր:
4. Վրան քերած պանիր ցանիր:
5. Դիր նախապես մինչև 180 աստիճան տաքացված ջեռոցը 20 րոպեով: Մատուցելիս վրան կանաչի ցանիր: