Ամեն տարի գարնանը հայ հասարակության մեջ և հատկապես սոցցանցերում ակտիվ բանավեճեր են ծավալվում Եվրատեսիլի շուրջ: Ու ինչպես միշտ, մենք չենք հավանում մրցույթին մասնակցող երգը, եթե նույնիսկ սիրում ենք մասնակցին, չենք սիրում շոուն... Ու վերջում հանգում ենք եզրակացության, որ, դե, մեկա, սա քաղաքական մրցույթա, ու չեն թողելու էլի՝ մենք հաղթենք։
Իրականում այս մրցույթը եվրոպացիները չեն նայում, տարիների ընթացքում այն կորցրել է իր արդիականությունը, իսկ մրցույթին էլ ուղարկվում են սկսնակ երիտասարդներ, ուստի թեթև տարեք ու վայելեք երաժշտությունը...