Սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերը վիրավոր զինծառայողի վերաբերյալ տեղեկություններ են տարածել։
Վիրավորի տվյալներն են՝ Շահմար Հասանլի (Şahmar Həsənli, 22.08.1992թ ծնված, Մինգեչավուր քաղաքի բնակիչ)։
Նշվում է, որ զինծառայողը վիրավորվել է ականի պայթունից, իսկ հրապարակված լուսանկարից ակնհայտորեն երևում է, որ ադրբեջանցի զինծառայողը բեկորային վնասվածքներ է ստացել գլխի մասում։ Օգտատերերը նշում են նաև, որ Շահմար Հասանլին՝ 2016-ի ապրիլին ակտիվ մասնակցել է մարտական գործողություններին։