1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը հայկական ջոկատները վերահսկողության տակ առան ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Խոջալի (Խոջալու) ավանը։ Շնորհիվ իր դիրքի այն վերահսկում էր Ստեփանակերտ–Ասկերան ճանապարհը, ինչպես նաև այդ ժամանակ ցամաքային շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միակ օդանավակայանը։
Անմեղ զոհերից խուսափելու համար հայակակն զորքերը խաղաղ բնակչության համար հատկացրեց հատուկ միջանցք, որպեսզի նրանց դուրս բերեն ավանից: Սակայն, պարզվեց ադրբեջանական իշխանությունը չի շտապում խաղաղ բնակիչներին դուրս բերելու հարցում: Փոխարենը ադրբեջանական իշխանությունը ապահով ու անվտանգ տեղափոխել էր մեծ քանակությամբ անասունների, այս մասին գրում են ադրբեջանական աղբյուրները:
Չնայած այն հանգամանքին, որ հայկական զորքերը փորձում էին խուսափել անմեղ զոհերից միևնույնն է բուն գործողության արդյունքում բազմաթիվ զոհեր եղան ադրբեջանցի թուրքերից, ինչպես նաև Ուզբեկստանից գաղթած ու Ադրբեջանի իշխանությունների կողմից Խոջալիում հապճեպ բնակեցված թուրք-մեսխետցի փախստականներից։
Հարցի մյուս և ամենակարևոր կողմը այն է, որ «ցեղասպանության» արդյունքում զոհված խաղաղ բնակիչների մեծ մասի մարմինները հայտնաբերվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ ադրբեջանական կրակակետերի անմիջական հարևանությամբ։ Փաստորեն , իրենց բնավորությանը համաձայն, ադրբեջանական զորքերը կրակել են սեփական ժողովրդի վրա, որպեսզի ստեղծեն ցեղասպանության իմիտացիա:
Խոջալուի «ցեղասպանության» մասին պատմող ոչ մի ադրբեջանական աղբյուր չի հիշեցնում այն մասին, որ գիշերվա երթի ժամանակ մոլորված ու ցրտահարված մարդկանց մի մասին հայկական կողմն է գտել ու փրկել։
«Ցեղասպանության» հետ կապված այսքան մութ կողմերը չեն խանգարում Ադրբեջանի իշխանությանը, որպեսզի նրանք տարիներ շարունակ դա օգտագործեն հակահայկական քարոզչություն կատարելու համար:
Ամեն տարվա փետրվար-մարտ ամիսներին Ադրբեջանի դեսպանատների, տարբեր երկրներում ադրբեջանական ու թուրքական համայքների և կազմակերպությունների ուժերով պարտադիր կերպով անց են կացվում Խոջալիի «ցեղասպանությանը» նվիրված միջոցառումներ, որոնց նպատակն է հնարավորին չափով շատ օտարերկրացիների տեղեկացնել «հայկական ֆաշիզմի ու ահաբեկչության» մասին։
Հանուն արդարության պետք է նշել, որ հայկական կողմը այս հարցում համարաժեք պատասխան չի տալիս այդ քարոզչությանը ու Խոջալուին վերաբերվող ավելի շատ ադրբեջանական տեսակետներ կան համացանցում, քան հայկական: