Այսօր Սթիվ Ջոբսն արդեն 63 տարեկան կլիներ: Աշխարհում հաջողակ կազմակերպություններից Apple-ի հինմնադիրը մահացավ քաղցկեղի դեմ երկար պայքարից հետո:
Իր գրեթե 40 տարվա կարիերայի ընթացքում նա առաջադրեց այնպիսի նորամուծություններ, որոնք հեղաշրջում կատարեցին: Նա կմնա պատմության մեջ ամենահայտնի IT տեխնոլոգիաների ներկայացուցիչներից:
Ձգտեք անթերիության
Սթիվ Ջոբսը շատ ուշադիր էր մանրուքներին: iPod-ի շնորհանդեսից մեկ գիշեր առաջ նրա աշխատակիցները փոխում էին ականջակալների բնիկները, քանի որ Ջոբսը որոշել էր, որ հանգույցի տեղում լարը ձայնային չխկոցով պետք է միանա:
Պահպանիր գաղտնիքներդ
Apple կազմակերպությունում ոչ ոք ավելորդ չի խոսում: Ջոբսի գաղտնապահությունն օգնում էր պահել հետաքրքրությունն իր արտադրանքի հանդեպ:
Նրա սկզբնական թիմում աշխատում էր 100 մարդ: Եթե պետք է ավելանար 101-րդը, ապա որևէ մեկն իր տեղը զիջում էր նրան: Ջոբսը որոշել էր, որ աշխատակիցներից միայն 100-ի անունը կկարողանա հիշել: