Ահա տեսեք. քաղաքի կենտրոնում, Աբովյան փողոցի վրա գտնվող Հին Երևանից դեռևս հրաշքով մնացած պատմական գեղեցիկ շենքի ֆասադը և դրա հետ մեկտեղ էլ մայթի ուղիղ կեսը փակվել է այսպիսի «բուդկայով», իսկ դրա ներսում՝ «Բաստուրմա» անվանումով արագ սննդի սովորական կետ է:

 

Կոնկրետ այս մի շինությունը՝ դեռևս 19-րդ դարի վերջին հիմնադրված վաճառական Գևորգ Խանզադյանի առանձնատունն է եղել, որտեղ գործել է Հին Երևանում ամենաճանաչված կտորեղենի ու գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը:

 


Ի դեպ, այսպիսի թվով երեք «բուդկաներ» կարելի է տեսնել նաև Թումանյան փողոցում՝ «Թուֆենկյան» շենքի մոտակայքում, որոնք նույնպես փակում են հին շենքերի ֆասադները: