Իսրայելն էն երկիրն ա, որ պետությունը կարող է իրեն թույլ տալ հետաքննություն սկսել երկրի քաղաքական, ռազմական էլիտայի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների՝ վարչապետի, նախագահի նկատմամբ։ Քիչ չեն եղել դեպքեր, երբ այդ հետաքննությունների արդյունքում քրեական պատասխանավտության են ենթարկվել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաներ, եղել աղմկահարույց ձերբակալություններ։
Հիմա էլ շարունակվում է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի նկատմամբ հետաքննությունը։ Ասել է թե, պետության կայացվածության կարևորագույն ցուցիչներից մեկը հանրային արդարության մթնոլորտի ձևավորումն է, երբ բոլորը իրապես հավասար են օրենքի առաջ։