Իրանի խորհրդարանը հաստատել է Ռուհանիի կառավարության ներկայացրած այս տարվա (2018-2019 մարտ) բյուջեի նախագիծը, որը կազմում է շուրջ 350 միլիարդ դոլար:
Հասան Ռուհանիի ներկայացված բյուջեի հիմնական թիրախները աղքատության կրճատումն ու աշխատատեղերի ստեղծումն են:
Իրանի Սահմանադրության 94-րդ հոդվածի համաձայն՝ Մեջլիսի ընդունած բոլոր որոշումները պետք է հանձնվեն Պահապան խորհրդի քննարկմանը, որը պարտավոր է փաստաթուղթը ստանալու պահից առավելագույնը 10 օրվա ընթացքում քննել այն և որոշել դրա համապատասխանությունը Սահմանադրությանը։