Ռուբեն Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Էն լվացքի մեքենաների թեմայով!!!

Բուռն քննարկումենից ու մանավանդ կազմակերպված ակցիան քննադատողների փոսթերից հասկացա, թե դրանց հեղինակներն ինչքան կտված են բանակից (իսկ եթե լավատեղյակ են, ուրեմն հստակ խնդիր ունեն պարզապես ակցիան քննադատելու):

Այո, բոլոր մեծ զորամասերում (գնդերում) կան լվացքատներ: Իմ ծառայության տարիներին էլ մեր զորամասում կար լվացքատուն, որը սակայն նախատեսված էր միանգամից մի քանի հարյուր կգ լվացքի համար: Բնականաբար տնտեսապես ձեռնտու չէ հսկա մեքենան գործարկել մի քանի ձեռք լվացքի համար: Ու ստացվում էր այնպես, որ ես դիպուկահար լինելով, ասենք զորավարժությունների ժամանակ դիրքավորվելիս ու կոնկրետ պերիմետր պառկած հսկելիս ավելի շուտ էի կեղտոտում համազգեստս, քան մյուս զինծառայողները, որոնք այդ զորավարժության ժամանակ կատարում էին կանգնած կամ առաջ շարժվելով կրակային վարժություն: Բնականաբար, կարելի է ենթադրել, որ կամ այնքան պիտի կեղտոտ համազգեստով շրջեի, մինչև ինչ-որ ժամանակ հետո բոլորի համազգեստն աղտոտվեր ու գործարկվեր լվացքատունը, կամ ինքս ձեռքով լվանայի դա (որպես կանոն` էդպես էլ անում էի):

Էլ չեմ խոսում այլ ստորաբաժանումների մասին, որոնցում ծառայողներն իրենց ծառայությունն իրականացնում էին զորամասից դուրս: Նրանք էլ նախ պիտի սպասեին, որ կեղտոտվի բոլորի համազգեստը, որ ամբողջը իջեցվեր զորամաս...

Հիմա, բացատրեք, հասկանամ, ո՞րն է խնդիրը, ժողովուրդ, ինչի՞ եք դեմ դուրս եկել ես ակցիային, որը համ զինվորների հոգսն է թեթևացնում, համ լուրջ տնտեսական խնայողություն ենթադրում, համ էլ` ոչ կանոնադրային հարաբերությունների առաջ գալը կանխում:

P.S. անկեղծ ասած՝ ինքս դեռ ոչ մի ձեւով չեմ աջակցել ակցիային»: