Գիտնականները պարզել են, որ ժամանակակից մարդու կյանքում մեծ տեղ զբաղեցնող սմարթֆոնները կարող են զգալիորեն սպառնալ առողջությանը։ Սմարթֆոնների օգտագործումն առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ, ինչպիսիք են սրտի հետ կապված խնդիրները, քաղցկեղն ու Ալցհեյմերի հիվանդությունը։
Լոնդոնի թագավորական քոլեջի և Քարդիֆի համալսարանի մասնագետներն անցկացրել են հետազոտություն և ապացուցել, որ սմարթֆոնները կարող են Ալցհեյմերի հիվանդության զարգացում հրահրել։ Գիտնականները հաստատում են, որ սմարթֆոնների կապույտ լույսը սպառնում է տարբեր օրգանների՝ սկսած ցանցաթաղանթից, վերջացրած սրտով։
Հիշողությունը թուլանում է նյութափոխանակության դանդաղումից, հատկապես 30 տարեկանից հետո։ Տեխնոլոգիաների հետ սերտ հարաբերությունները մարդկանց մոտ Ալցհեյմերի հիվանդություն են առաջացնում շատ վաղ տարիքում։