Փետրարի 19-ին ֆեյսբուքյան օգտատեր Էլեն Գրիգորյանը իր էջում գրառում էր կատարել՝ շնորհակալություն հայտնելով «Lutik» ապրանքանիշին իր ընթրիքի «միսն» ապահովելու համար։ Բանն այն է, որ սպառողը մարինացված ոչ քաղցր վարունգների մեջ հայտնաբերել էր որդեր։ 

«Շնորհակալություն "Lutik" ապրանքանիշին իմ երեկոյան ընթրիքին «միս» ապահովելու համար: 

 

Հ.Գ. Սննդի կոմիտեի թեժ գիծն էլ նենց է աշխատում, որ ուզում ես հա զանգես իրենց: Նմուշները տարվել են լաբորատորիաներ իմ և "Lutik" կազմակերպության կողմից»,- գրել է նա:

Հավելենք, որ գնումը կատարել է Երևանի Մարգարյան 23/6  հասցեում գտնվող «Կայզեր» սուպերմարկետից՝ գրառումը կատարելուց մոտ մեկ ժամ առաջ։

Նշենք՝ որ սա առաջին դեպքը չէ, ինչ «Մինի Բասկոնիա» ընկերության կողմից ՀՀ ներկրվող "Lutik" ապրանքանիշը հայտնվում է տհաճ իրավիճակում: Դեռևս 2015թ. ֆեյսբուքյան օգտատերց մեկը "Lutik"-ի պահածոյացված եգիպտացորենի միջից որդ էր հայտնաբերել: