Ինչո՞ւ տղամարդիկ չեն ցանկանում հարաբերությունների մեջ լինել ոչ ծանոթության վաղ շրջանում, ոչ էլ, ասենք, տղամարդու կյանքի կեսի ճգնաժամային շրջանում, և ի՞նչ պետք է անի կինը տղամարդու ուշադրությունն իր վրա պահելու համար, եթե նա նկատում է, որ այն թափառում է:
Անկյունաքարային պահն այստեղ տղամարդու վարքագծի դրսևորումները վաղ շրջանում գիտակցելն է: Անգամ, եթե մի քանի օր նա հանգիստ է և ոչ մի սեքսուալ ցանկություն չի դրսևորում, կարելի է ասել, որ նա ձանձրանում է: Խոսեք նրա հետ ձեր խնդիրների մասին, և, եթե նա ասի՝ «Ամեն ինչ կարգին է», բայց շարունակի իրեն նույն կերպ պահել, ապա արդեն գործելու ժամանակն է:
Եվ Դուք պետք է այս փուլում նվազեցնեք Ձեր ուշադրությունն ու կապվածությունը նրա նկատմամբ: Այո, հենց այդպես, և մի մոռացեք, որ այս խորհուրդը Ձեզ տղամարդ է տալիս:
Ցավոք, կանանց մեծ մասն ուղիղ հակառակն է անում: Նրանք անհանգստանում են և սկսում նվնվալ, ինչը տղամարդուն ավելի է վանում, և նա ավելի ու ավելի հաճախ է սկսում գնալ քարանձավային ժամանցի կենտրոններ, ուր կփորձի ինչ-որ մի 18 տարեկան մատուցողուհու ուշադրությունը գրավել:
Որքան Դուք շատ ու համառորեն փորձեք նրան պահել, այնքան ավելի շատ նա կսկսի ատել Ձեզ: Սակայն, եթե Դուք նրան տաք բաժանման զգացողության հնարավորություն և ժամանակ, որ նա Ձեզ կարոտի, նա կսկսի անհանգստանալ և մտածել, որ կարող է կորցնել Ձեզ:
Եվ այսպես, կանայք: Ի՞նչ պետք է անեք Դուք: Նախ՝ դուք պետք է գործեք այնպես, ինչպես տղամարդը: Կտրվեք նրանից, մի փոքր հեռացեք: Ապրեք Ձեր կյանքով: Այժմ Դուք նրան տալիս եք այն տարածությունը, որը նրան անհրաժեշտ է, որ Դուք կարողանաք նրա կյանք մուտք գործելու երկրորդ հնարավորությունը ստանալ: Ինչո՞ւ: Որովհետև Դուք թուլացրել եք Ձեր ճնշումն ու արձակել շղթաները: Դուք ստիպել եք նրան զգալ, որ նա կրկին միայնակ է:
Այս խորհուրդը ձեզ շոկի՞ ենթարկեց: Այո, ես գիտեմ, որ վատ է, որ տղամարդիկ իսկապես այդպիսին են: Ես ինձ չեմ արդարացնում իմ սեռի համար, բայց և ներում չեմ հայցում: Սակայն փորձեք այս հնարքը, և ես ձեզ խոստանում եմ, որ, եթե նա Ձեզ սիրում է, նա երջանիկ կլինի և գիտակցելով իր ազատությունը և Ձեր քայլը' կրկին Ձերը կլինի: Դե, իսկ եթե նա Ձեզ չի սիրում, Դուք ավելի վաղ կիմանաք այդ մասին և տարիներ չեք վատնի այդ մարդու վրա: Դա կլինի Ձեր իսկական հաղթանակը: