Այսօր հմուտ և հանճարեղ լոռեցու' Թումանյանի ծննդյան օրն է։ Նա պատգամում էր' գործն է անմահ, լա՛վ իմացեք, որ խոսվում է դարեդար...
Իսկ նրա գործն իրոք անմահ է ու արդիական բոլոր դարերում։
Թումանյանի ստեղծագործությունների մեջ ինձ համար ամենից հոգեհարազատը քառյակներն են։ Սեղմ ու խոսուն, խոր ու հոգեհարազատ, վեհ ու վեհացնող տողեր, որոնք գրողի հավաստմամբ իր հոգու կենսագրությունն են։

 


Այսօր համացանցը ողողենք Թումանյանի անմահ տողերով։
Հ.Գ. Եթե ուզեք, բոլորիդ էլ կարող եմ ուղարկել' տարածեք։

Այսօր նաև Գիրք նվիրելու օրն է։ Միմյանց լավ գրքեր նվիրե՛ք։

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։