ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.
Երեկ ուշ երեկոյան հանդիպել եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանի հետ։ Հանդիպմանը մտքեր ենք փոխանակել Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների, արտաքին տնտեսական կապերի ընդլայնման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման շուրջ: