Նախօրեին թուրքական բանակը իրականացրել էր գազային հարձակում, որի հետևանքով շնչառական ուղիների այրմամբ ախտորոշմամբ բուժօգնության էին դիմել քուրդ քաղաքացիները:
Սիրիական քրդաբնակ Մերեմինե գյուղի վրա արձակված հրթիռն ընկել է գյուղի մզկիթի վրա, որի հետևանքով այն ամբողջությամբ ավերվել է: Զոհվել է մզկիթի պահակը:
Սարինջեկու և Քոբելկա գյուղերի վրա հարձակման հետևանքով զոհվել է երեք քաղաքացիական անձ, մեկ կին վիրավորվել է:


Այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել նաև Հասան Դերա գյուղը: Առայժմ տեղեկություն չկա վնասների և կորուստների մասին:


2015թ,-ին Շադիյա և Շիյուղ բնակավայրերի քրդերը ենթարկվել էին սպանդի թուրքմենների կողմից, որից հետո YPG-ի զինվորները կարողացել էին թուրքմեններին հեռցնել այդ բնակավայրերից: Վերջին 24 ժամվա ընթացքում երկու անգամ «Սիրիական ազատ բանակ»-ը և թուրքական բանակը կատարել են երկու հարձակում այդ բնակավայրերի վրա, որոնք ձախողվել են՝ տալով 7 զոհ:


Բելիլկա գյուղի վրա հարձակման հետևանքով զոհվել է վեց թուրք զինվոր, հարձակումը կրկին անհաջողության է մատնվել: Այս պահին մարտեր են ընթանում նաև Դևա գյուղի մոտակայքում, հաղորդվում է, որ զոհվել է երկու զինվոր:
Քրդական կողմից , մասնավորապես YPG-ից , զոհվել է 3 հոգի: