ՌԴ ԱԳՆ Լավրովը դժգոհություն հայտնեց Սիրիայում ԱՄՆ գործողությունների և նպատակների համար' ասելով, որ ամերիկացիներն այնտեղ գտնվում են ապօրինի, առանց Ասադի կառավարության հրավերի և այժմ էլ տրոհում են Սիրիան, ինչպես դրանից առաջ Իրաքը քրդական անկախ պետություն ստեղծելու նպատակով:
«ԱՄՆ-ն խաղադրույք է արել քրդերի վրա»,- հայտարարեց Ռուսաստանի արտգործնախարարը՝ զգուշացնելով, որ դա հանդիպելու է դիմադրությանը նաև Թուրքիայի կողմից:
Այսպիսով՝ Մոսկվան առաջին անգամ պաշտոնապես հաստատել է Սիրիայի ու Իրաքի հյուսիսում քրդական պետականության ստեղծման իրականությունը, ինչպես նաև Թուրքիայի հարավ-արևելքում այդ գործընթացի շարունակման հեռանկարը:
Ռուսաստանը նաև պարզաբանել է սեփական դիրքորոշումը Ասադի և Էրդողանի օգտին, ընդդեմ քրդական անկախությանը: ԱՄՆ-ի քաղաքականության վրա Կրեմլի այս հայտարարությունը որևէ ազդեցություն չի ունենա: Քրդերի համար ռուսների բազմամյա կեղծավոր սիրախաղը և ներկայիս բաց դավաճանությունը նույնպես նորություն և անակնկալ չեն: Միգուցե Լավրովի անկեղծությունն օգտակար կլինի որոշ մոլորված հայերի համար: