Արաբական Էմիրություններում կիբերհանցագործությունների վերաբերյալ օրենքները չափազանց խիստ են: Բայց Դուբայի բնակիչների մեծ մասը տեղյակ չէ, որ հենց այդ պահին ինքը, հնարավոր է, հանցանք է գործում: Իսկ զբոսաշրջիկներն ընդհանրապես տեղյակ չեն և շատ դեպքերում կարող են ձերբակալվել ուղղակի այնտեղից ուղարկած որևէ հաղորդագրության պատճառով:
Օրենքով արգելված է հրապարակել լուսանկար, որում կարող է լինել ժեստ միջնամատով, լուսանկար այլ մարդկանց հետ, եթե նրանց կողմից չկա ստացված թույլտվություն:
Ամերիկացի ֆիտնես-գուրու Ջորդան Բրենֆորդի հետ նման դեպք պատահեց: Դուբայի դատարանը 44-ամյա տղամարդուն 68.000 դոլար և 7 տարվա ազատազրկման դատապարտեց Instagram-ում «b****» բառի գրառման համար:
Նրա դեմ հայց էր ներկայացրել իր հետ չապրող եգիպտացի կինը՝ Սալմա Իսմայիլը, չնայած գրառման մեջ բառն ուղղված չէր հստակ որևէ մեկին:
Նշենք, որ «b ****» բառը, եթե անգամ ուղղված չէ հստակ մարդու, համարվում է վիրավորանք, և այն օգտագործողը քրեական պատասխանատվության է ենթարկվում:
Հիմա Բրենֆորդի անձնագիրն Էմիրությունների ղեկավարության մոտ է, մինչև նա չվճարի տուգանքը և չգա ոստիկանություն՝ պատիժը կրելու:
Ֆիտնես-գուրուն ցավում է, որ իր կնոջ հետ տարաձայնություններն իրենից խլեցին ունեցած ողջ գումարը և առաջացրին տուգանքներ: