Քարտ №1
Հաճախ ոչ մեկը չի տեսնում իրական պատճառներն այն բանի, թե ինչու են կյանքում կոնկրետ իրադարձություններ տեղի ունենում։ Եկել է ժամանակը հասկանալու, որ դուք եք ձեր իրականությունն ստեղծողը։
Բանն այն է, որ պետք է ուշադրություն դարձնեք նրան, թե ինչ է կատարվում ձեր հոգում։ Եթե դուք որոշել եք ուշադրություն չդարձնել մտքերի, համոզմունքների ու էմոցիոնալ պաշարի վրա, ձեր կյանքում կշարունակեն տեղի ունենալ անցանկալի դեպքեր։
Քարտ №2
Այս քարտը նշանակում է, որ ձեզ են մոտենում նոր հնարավորություններ։ Դա կարող է լինել լրիվ նոր առաջարկություն աշխատանքի մեջ։ Ամեն դեպքում, այս քարտը նպաստելու է բարգավաճմանը։ Ձեզ համար շատ դժվար կլինի բաց թողնել այդ հնարավորությունը։
Քարտ №3
Ստեղծագործ աշխատանք, կիրք և ոգեշնչում. ահա այն ամենը, ինչ կատարվում է ձեզ հետ հենց հիմա։ Դուք զգում եք վճռականություն ու լավատեսական մտքեր։
Դուք ավելի վստահ եք զգում ձեր մտքերում ու ավելի շատ վստահում ձեր ինտուիցիային։ Այն լավատեսական զգացումներն ու նոր գաղափարները, որ հայտնվում են ձեր կյանքում, ձեր իսկ աշխատանքի արդյունք են, որ տանում են կյանքի նոր ուղիներով։