Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արդեն հաստատել է թեկնածուների հայտերը: Ընդհանուր առմամբ Ադրբեջանի նախագահի թեկնածու է կառաջադրվի 5 հոգի:
Թեկնածուներից մեկը և ամենագլխավորը գործող նախագահ Իլհամ Ալիևն է՝ «Նոր Ադրբեջան» կուսակցության նախագահ: Իլհամ Ալիևի թեկնածության հաստատումը անցել է միաձայն:
ԿԸՀ-ն նաև հավանություն է տվել նախագահի պաշտոնի այլ թեկնածուների առաջադրմանը 'պետության ղեկավարի պաշտոնի համար ևս 4 թեկնածուների:
Մյուս թեկնածուներն են՝ «Լիբերալ-դեմոկրատական կուսակցության» նախագահ Ֆուադ Ալիևը, որը առաջադրվել է կուսակցության կողմից, ինչպես նաեւ ինքնաառաջադրված թեկնածուներ Անար Ումուդովը (փաստաբան), Զահիդ Օրուջը (պատգամավոր) և Թուրալ Աբբասլը (պաշտոնապես չգրանցված «Սպիտակ կուսակցություն» ղեկավար):