Սիրիայի Աֆրինի շրջանի «Քրդական ինքնապաշտպանական ջոկատների»(YPG) վերջին ամենաշոշափելի ձեռքբերումն իրենց դեմ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմագործողությունը նախաձեռնած թուրքական ԶՈւ-ի և նրանց կողմից հովանավորվող սիրիական ընդդիմադիր խմբավորումների դեմ առավելապես խորհրդանշական-քարոզչական տեսանկյունից է, քան ռազմական-մարտավարական:
Այսպես, քրդերին հաջողվել է խոցել թուրքական հետախուզական-հարվածային Bayraktar Tactical UAS տեսակի անօդաչու թռչող սարք, որի վրա առկա է հենց Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի ստորագրությունը:
Իսկ մարտադաշտում վերջին օրերին ընթացող զարգացումները բնավ էլ քրդերի օգտին չեն...