ՌԴ միջպետական ավիացիոն կոմիտեն վերծանել է օրեր առաջ կործանված Ան-148 ինքնաթիռի ձայնային կրիչի ինֆորմացիան: Մոսկվա-Օրսկ չվերթն իրականացնող Ան-148 ինքնաթիռը, Դոմոդեդովո օդանավակայանից օդ բարձրանալուց րոպեներ անց անհետացել էր ռադարների էկրաններից, այն ընկել էր ու պայթել: Զոհվել էին բոլորը՝ ինքնաթիռի 65 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները:
Ինքնաթիռի բորտային ձայնագրիչում պահպանվել էր վերջին թռիչքի ձայնագրությունը, փոխանցում է РИА Новости-ն:
Փորձագետները հաստատել են նախորդ՝ պարամետրային կրիչից ստացված ինֆորմացիան: Այն վերծանելիս պարզվել էր, որ աղետը հավանական է տեղի է ունեցել թռիչքի արագության ոչ ճիշտ ինֆորմացիայից, որը օդաչուները ստացել են տեղեկատու սարքերից: Իսկ այդ անճշտություններն էլ, իրենց հերթին, ստացվել են ամբողջական ճնշման սարքի ցուցիչի սառցակալման հետևանքով, որով չափում են ինքնաթիռի արագությունը: Նրանց հակասառեցումը անջատված է եղել:
կասառեցումը անջատված է եղել: