Քիչ առաջ լսեցի հայտնի ամուսիններ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի նոր' «Սրտիկ» երգը: Մենք արդեն սովորել էինք Սիլվա Հակոբյանի «Խաչիկ, Վաչիկ, Հրաչիկ» տիպի երգերին, հիմա էլ Սիլվա Հակոբյանի արվեստի պրիմիտիվիզմը ձեռքից խլում է այս զույգը:
Ընդամենը կուզեմ առանձնացնել նրանց նոր երգից մի նախադասություն. «ուտեմ ես էն քո սրտիկը, սրտիկը, սրտիկը, սրտիկը, սրտիկը, սրտիկը, դու ես իմ նռան հատիկը, հատիկը, համովս տուր ինձ քո թաթիկը, ուտեմ ես էն քո սրտիկը, սրտիկը, սրտիկը, սրտիկը, սրտիկը, սրտիկը, դու ես իմ նռան հատիկը, հատիկը, հատիկը, դու ես մեր մեծ սիրո գաղտնիքը:
Ես պարզապես զարմանում եմ այս զույգն ընդհանրապես արվեստագետին հարիր նրբաճաշակությամբ օճտված չէ՞, ինչպես կարելի է նման էժանագին կերպով գովերգել երեխային, ինչպե՞ս կարելի է այսքան էժան երգ կատարել: Վերջ տվեք նման աշխատելաոճին, սիրելիներս, մի քիչ որակ տվեք ձեր երգերին, ինչ անենք, որ չեք ձգտում ռեստորանային մակարդակից դուրս գալ, բայց կարելի է ռեստորանում էլ մի քիչ որակով ու ասելիքով երգ երգել: