Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն օրերս հավաքել է Ադրբեջանի կրոնական խմբերի առաջնորդներին և ասել․ «Բոլոր հավատացյալները պետք է պաշտպանեն Իլհամ Ալիևի թեկնածությունը և աշխատանքներ կատարեն այդ ուղղությամբ»։
Այն, որ Ադրբեջանի ուղղափառ ու կաթոլիկ քրիստոնյան հանձնարարություն է ստանում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահից, արդեն իսկ տարօրինակ է։
Բայց ավելի տարօրինակ է, որ շիա հավատացյալին կոչ է արվում ընտրել մի մարդու, որն իր կառավարման տարիներին զբաղվել է մզկիթներ քանդելով, հավատացյալներին բանտերը լցնելով և սպանելով, կրոնական ծեսերի անցկացումը սահմանափակելով։
Պատահական չէ, որ Ալլահշուքյուր (բառ․ Աստծուն շնորհակալ) Փաշազադեի անունը սովորական բնակիչների շրջանում դարձել է Իլհամշուքյուր (բառ․ Իլհամին շնորհակալ) Փաշազադե։