Ռեյչել և Ռեյմոնդ Վիլասենորը հաճախ են միասին այցելում գերեզմաններ։ Այնտեղ թաղված է նրանց որդին՝ Ժոզեֆը, օդային ուժերի վետերանը։ Ժոզեֆը 36 տարեկան էր, երբ մահացավ ավտովթարից։
Իրենց տղայի գերեզման այցելելիս տարեց ծնողները սկսել էին նկատել, որ անգամ երբ արևն ամբողջ օրը պատում էր շուրջբոլորը, միևնույն է, մի տեղ կար, որտեղ խոտը թարմ վիճակում էր և շարունակում էր աճել։ Եվ դա հենց Ժոզեֆի գերեզմանն էր։
Այս զարմանալի իրադարձությունը ուրախացնում և նույնաչափ վախեցնում էր տարեց մարդկանց։ Նրանք սկսեցին էլ ավելի հաճախ այցելել Ժոզեֆի գերեզմանին՝ հույս ունենալով տեսնել այն մարդուն, ով խնամում է իրենց տղայի գերեզմանը։
Եվ ահա մի օր Ռեյչելը և Ռեյմոնդը տեսան մի մարդու, որ ջրում էր իրենց որդու գերեզմանի խոտը։ Նրանք ծանոթացան։
Պարզվեց, որ 86-ամյա Ջեյք Ռեյսիգն այցելում է իր կնոջ գերեզմանին։ Նա ամեն անգամ բերում է նրան վարդեր և հետևում, որպեսզի գերեզմանի խոտերը միշտ կանաչեն։ Շոգ եղանակին նա այն ջրում էր 2 անգամ։
Մի օր կնոջ գերեզմանի մոտ Ջեյք Ռեյսիգը նկատել էր մի երիտասարդ կնոջ, ով լացում էր ուրիշ գերեզմանի մոտ։ Տղամարդը, տեսնելով այդ ամենը, մոտեցել էր, որպեսզի հանգստացներ նրան։ Դա Ռեյչելի և Ռեյմոնդի աղջիկն էր՝ Ժոզեֆի քույրը։ Նրանից Ջեյքն իմացել էր զինվորի ողբերգական վթարի և մահվան մասին և որոշել էր հետևել զինվորի գերեզմանին նույնպես, որպեսզի իր շնորհակալությունը հայտնի նրա ծառայության համար։
Ժոզեֆի ծնողները շատ հուզվեցին, երբ իմացան ճշմարտությունը։ Նրանք անգամ չէին էլ մտածում, որ իրենց կարող է այդքան հուզել մի անծանոթ մարդու արարքը։
Երբ ծնողները պատմել էին այս պատմությունը իրենց բարեկամներին և ընկերներին, նրանցից ոմանք կիսվել էին այս պատմությամբ ամբողջ աշխարհի հետ։ «Իմանալով, որ անծանոթ մարդն այդ ամենը անում էր մեր որդու համար, մենք ուղղակի ապշած էինք»,- ասում է Ռեյչելը։
Մոր սիրտը, ով կորցրել է որդուն, հանգիստ չի կարող գտնել։ Սակայն մարդկանց բարությունը և հոգատարությունը կարող են մեզ օգնել դիմանալ անգամ ամենասարսափելի ցավին։