Չեմ կարծում, որ հարևան պետության ղեկավարը Երևանը գրավելու հայտարարությունն ինքնուրույն է մտահղացել։ Նրան ուղղորդել և ուղղորդում են ուժեր, որոնք փորձում են ամբողջ Կովկասը ներգրավել լայնածավալ պատերազմի մեջ։
Ըստ էության՝ այս տարբերակը հարևան պետությանն էլ ձեռնտու չէ, և այնտեղ դա լավ գիտակցում են։ Իրականում այդ հայտարարությունն իրադարձությունների զարգացման հնարավորությունների մասին էր, այն ուղղված էր ոչ թե մեր ղեկավարներին, այլ Եվրոպային։ Սակայն Եվրոպան առանձնապես չի մտահոգվի։ Ըստ էության՝ այն նշանակում է, որ հաջորդ ընդհարման մասշտաբները շատ ավելի ընդգրկուն են լինելու։
Հետաքրքիր է, ինչ տեղեկություններ ունի մեր կառավարությունը հրթիռների գործարանի մասին, որ կառուցվում է այդ երկրում։ Ակնհայտ է, որ մեր կառավարությունը չի տիրապետում իրավիճակին։ Վստահ եմ, որ Եվրոպան կզսպի հարևանին և թույլ չի տա, որ Կովկասում լայնածավալ պատերազմ հրահրվի։ Երևի այս հույսով են Անգլիայից բերում նոր նախագահին։