Երեք շաբաթ Թուրքիայի կողմից շարունակվող «Ձիթենու ճյուղ» կոչվող ռազմական գործողությունն առայժմ չի տալիս ցանկալի արդյունք Թուրքիայի համար:
Թուրքական ուժերը և Սիրիյում նրանց օժանդակող զինված խմբերը առայժմ կարողացել է են իրենց վերահսկողության տակ վերցնել Աֆրին շրջանի միայն յոթ տոկոսը՝ մեկ քաղաք՝ Աֆրինի հյուսիսիում գտնվող Բուլբուլը և 23 գյուղ:
Պաշտոնապես, այսպես ասած փաստաթղթերով հաստատված, քրդական YPG-ն այս ընթացքում կորցրել է 163 մարտիկ, իսկ «Ձիթենու ճյուղ»-ը (Թուրքիա և «Սիրաիայի ազատ բանակ») 211 հոգի, այդ թվում 32 թուրք զինվոր և երկու օդաչու:
Ըստ միջազգային կառույցների, նորից ըստ փասթաթղթերի, զոհվել է 77 քաղաքացիական անձ, իսկ ըստ Աֆրինի պետական հիվանդանոցի տվյալների, զոհվել է 160 քաղաքացիական անձ:
Հիշեցնեմ, որ սյուն թվականի հունվարի 20-ին Թուրքիան ռազմական գործողություններ սկսեց սիրիական քրդական միավորումների, մասնավորապես YPG-ի դեմ, նրանց մեղադրելով PKK-ի մի մաս լինելու մեջ: Այդ պատրվակով Թուրքիան հարձակվեց քրդաբնակ Աֆրին շրջանի վրա:
Կարեն Հովհաննիսյան