Առաջնագծում շատ են եղել դեպքերը, երբ թշնամու բանակի զինծառայողները սկսել են կրակել խաղաղ բնակիչների ուղղությամբ: Նման մի դեպք էլ տեղի ունեցավ տարիներ առաջ, երբ ադրբեջանցի դիպուկահարը կրակեց հայ հովվի վրա: Այդ դիպուկահարը հենց Էլմիր Զեյնալովն էր:
Հետագայում պետք է պարզվեր, որ նշված ադրբեջանցի դիպուկահարը հատուկ այդ նպատակով էր բարձրանում դիրքեր, նրա առաքելությունն էր կրակել խաղաղ բնակիչների վրա ու վախի մթնոլորտ ստեղծել:
2016 թվականի փետրվարի 13-ին Զեյնալովի կրակոցները հավերժ լռեցվեցին: Իրականում հսկայական աշխատանք կատարվեց մեր զինվորների կողմից նրան բացահայտելու, իսկ այնուհետև՝ կոնկրետ տեղը իմանալու համար, քանի որ դիպուկահարներին բացահայտելն այդքան էլ հեշտ աշխատանք չէ, բայց մեր տղերքը պատվով դուրս եկան այդ խնդրից: