Երեկ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է Սերժ Սարգսյանին առաջադրել ՀՀ վարչապետի պաշտոնում։ Սրան զուգահեռ նաև Աշոտյանը հարցին թե ով է լինում վարչապետ, պատասխանեց, որ երբեմն լինում են ֆիլմեր, սցենարներ, որոնց վերջաբանը մենք գիտենք, զգում ենք, սակայն շարունակում ենք նայել։ Ասել է թե՝ մի արագացրեք այն, ինչ այսպես թե այնպես տեղի է ունենալու։ Իհարկե, այսօր քչերն են կասկածում, որ անկախ նրանից,թե ով կլինի Հայաստանի ապագա վարչապետը, Սերժ Սարգսյանը մնալու է քաղաքականության մեջ ու լինելու է երկրում քաղաքական ամենամեծ ազդեցություն ունեցող ֆիգուրը։
Այն,որ հայաստանի քաղաքական կյանքը պտտվում է գործող նախագահի շուրջ, դա նորություն չէ,դա կարելի ասել, արդեն աքսիոմատիկ իրականություն է,որը կարծես չի սակարկում նույնիսկ ընդդիմությունը։ Ամեն ինչ օրինաչափա է ու հասկանալի։ Գործիքակազմ չկա սրա դեմ, իսկ հաշվի առնելով ներկա իրողությունը, դժվար էլ լինի առաջիկա տարիներին։ Հետևաբար խոսքը նորից Սերժ Սարգսյանինն է լինելու,սակայն իր տարբերություն իր կառավարման նախորդ շրջանի՝ այս անգամ իրավիճակը որոշակիություն է ենթադրում, ապա վարչապետը բավականին կարևոր դեր է ստանձնում երկրի կառավարման գործում։ մի բան, որ խորթ է Սարգսյանին, նրա կառավֆարման ոճին, նրա քաղաքական մեթոդաբանությունը։ Պառլամենտական կառավարումը ըստ նոր սահմանադրության, լինելու է թափանցիկ կառավարման շրջան։ Հանրապետական վերնախավը չի դադարում դրա մասին խոսել, մատնանշելով ավելի շատ քաղաքական ազատություններ, ավելի շատ հակակշիռներ ինստիտուտների և այլն, և այլն։ Հակված չենք հավատալու հանրապետականների նման արձանագրումներին, հաշվի առնելով նախկինում նրանց հայտարարությունները արած գործի հետ բացարաձակ չեն բռնել, բայց այս անգամ ,հաշվի առնելով նոր համակարգի անդրանիկությունը, եկեք ենթադրենք,որ այդպես է։ Եվ ուրեմն, ապրիլից մենք ականատես ենք լինելու բոլորովին նոր Սերժ Սարգսյանի՝ թափանցիկ, հանրային շփումների մեջ ավելի ակտիվ, պարբերաբար պառլամենտում հայտնվող ու պատգամավորների հարցերին պատասխանող, բանավիճող, մի խոսքով լրիվ հակառակ այն կերպարի, որ այսօր ունենք։ Համաձայնենք, փոքր ինչ անսովոր կլինի նրան այդ դերում տեսնել, քանի որ թե իր նախագահության, ու թե առհասարակ իշխանական էլիտայում նրա հարատևության գաղտնիքը միշտ եղել են կուլիսները և ընդհատակյա ռեժիսորի ամպլուան նա ընտրել է ոչ թե պատահական, այն հենց սեփական կամոք։ Այդպես նա ավելի հարմարավետ է կառավարել, առաջնորդվելով՝ «որքան հնարավոր է քիչ աժիոտաժ» կարգախոսով։ Այդպիսի կառավարումը հնարավորություն է տվել նրան ասպարեզից հեռացնելու իր բոլոր քաղաքական օպոնենտնենրին, կրելու միայնակ ազդեցություն որոշումների կայացման համար, դառնալով գրեթե անհաղթելի։ Պետության կառավարման տեսանկյունից Սարգսյանի ժամանակաշրջանը կարելի է հակասական անվանել։ Ամենագլխավոր՝ 2008 թվականից սկիզբ առած համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ մեկտեղ երկրի անվտանգության ու առաջընթացի գլխավոր նախապայմանը պետք է որ լիներ արդյունավետ կառավարումը, սակայն համակարգի միտումնավոր լղոզումն ու քաղաքացիական դաշտի խեղումը ոչ մի կերպ արդյունավետ համարել չենք կարող։
Այս իրավիճակը ինչպես տեսնում ենք իշխանական էլիտայից ձեռնտու է գրեթե բոլորին։ չկան կամ շատ քիչ են այնպիսիները, որոնք սոլիդարություն ու ցանկություն չեն հայտնում Սարգսյանին նորից տեսնել երկրի թիվ մենք կառավարիչի պաշտոնում,որովհետև միայն նա է ունակ բավարարելու իշխանական տարբեր խմբերի շահերը, բավարարել այնպես, որ բախումները ներսում չհանգեցնեն տարաձայնությունների, որը և կարող է իշխանության կորստի հանգեցնել։ Կկարողանա նա այդ նույն գործը անել նույն ինտենսիվությամբ ու արդյունավտությամբ հին-նոր՝ ավելի փոփոխված ամպլուայում՝ ահա այս է գլխավոր հարցը, որի պատախանները մենք երևի թե ճշգրիտ կիմանանք մի քանի ամիս հետո