Թուրքիան և ԱՄՆ-ն եկել են որոշակի համաձայնության, դա է վկայում երկու օր Անկարայում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաններից հետո ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մատտիսի հայտարարությունը:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային ներքին սպառնալիքների դեմ պայքարում: Նա նաև նշել է, որ ինչպես ԱՄՆ-ն այնպես էլ մի շարք երկրներ շարունակում են օգնել Թուրքիային հակահրթիռային պաշտպանության հարցում:
Պենտագոնի ղեկավարը նշել է նաև, որ «ահաբեկչական կառուցների դեմ պայքարում Թուրքիան պետք է համագործակցի ԱՄՆ-ի հետ»:
Կարեն Հովհաննիսյան