Եթե հարևան կոչված երդվյալ թշնամիդ անընդհատ թնդանոթով կրակում է քո այգու ու տան ուղղությամբ, պիտի ոչ թե անվերջ պատ կառուցես, զբաղվելով Սիզիփոսի անիմաստ աշխատանքով, այլ մտնես նրա հողն ու լռեցնես նրա թնդանոթը: Հետն էլ' իրեն, թե չէ նոր թնդանոթ կձուլի: ադրբեջանը նորից հոխորտոմ է իլհամի կարճ ուղեղի զառանցանքները կրկնելով: բայց մի ամբողջ երկիր, համձինս ադրբեջանի ու նրա երիտասարդության' հավատում է էդ երկարաքիթ խեղկատակին:


Մեր ջահելները, մեր երկրի վաղվա տերերը պիտի հստակ գիտակցեն, որ իրենք ոչ էնքան և ոչ թե աշխարհի քաղաքացիներ են, այլ նախևառաջ' հարազատ Հայքի: Ես կուզեմ ու շատ կուզեմ, որ երիտասարդության դաստիարակության գործում լինի պարտադրանք, ամեն հայ նախևառաջ պիտի լինի զինվոր:


Մեր կռիվը թուրքի հետ դարավոր է, ասած Նժդեհի: Ու դեռ երկար է տևելու, մեր ջահելությունը պիտի հասկանա, որ համամարդկային մշուշոտ արժեքներից առաջ կան ազգային շահ ու ազգային մտածելակերպ: Միայն շատ միամիտ հայը կարող է հավատալ, որ աշխարհը փոխվել է ու գայլերը սկսել են խոտ արածել: Ասեք երեխաներին ու երիտասարդներին ճշմարտությունը, միևնուին է' մի օր իմանալու են: Հայրենասեր եղեք' թող էդ օրը շուտ գա:
Հա, ու վերջ տվեք էդ անվերջանալի ու անիմաստ ուտել-խմելուն և անիրականանալի կենացներ շռայլելուն' էս երկրում լիքը գործ կա անելու: