Շաբաթ օրը Կանադայի 47-ամյա վարչապետ Ջասթին Թրյուդոն (ձախից) և Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարեթին հանդիպել և քննարկել են առևտրի կազմակերպման և այլ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ուշագրավն այն է, որ այդ ամենը տեղի է ունեցել Լոս Անջելեսում նրանց համատեղ զբոսանքի ժամանակ: