Որքան էլ iPhone-ների մարտկոցները հզոր լինեն, միևնույն է, գրեթե միշտ առաջանում է լիցքավորման խնդիր: Առաջարկում ենք 15 միջոց, որոնք կօգնեն խնայել լիցքավորումը և կերկարացնեն սմարթֆոնի աշխատանքը:
1. Անջատեք Bluetooth-ը Եթե դուք չեք օգտագործում Apple Watch, ինչի համար Bluetooth-ը պարտադիր է, ապա անջատեք այն:
2. Անջատեք LTE-ը Եթե օգտագործում եք Wi-Fi, ապա անջատեք LTE-ը, և միացրեք միայն անհրաժեշտության դեպքում:
3. Անջատեք ոչ պետքական ծանուցումները Միացրեք ծանուցումները միայն ամենակարևոր հավելվածների համար: Հաճախ չօգտագործվող հավելվածների ծանուցումներն անջատելը կօգնի շատ էներգիա խնայել:
4. Անջատեք լուսավորության ավտոմատ համակարգը և միացրեք մոխրագույնի ռեժիմը iOS 11-ն ունի մոխրագույնի երանգներ: Դրանք ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ «Կարգավորումներ» → «Հիմնական» → «Ունիվերսալ» → «Դիսփլեյի ադապտացում» → «Լուսային ֆիլտրեր» → «Դիսփլեյի ադապտացում» → «Մոխրագույնի երանգներ»:
5. Միացրեք 10–25% լուսավորություն Այս միջոցով ոչ միայն էներգիա կխնայեք, այլև կնպաստեք նրան, որ սմարթֆոնը չվնասի աչքերին: Մասնագետներն առաջարկում են էներգիա խնայելու ևս 10 տարբերակ՝
6. Միացրեք «Շարժման նվազումը»
7. Անջատեք 3D Touch-ը
8. Անջատեք թրթիռային համակարգը (вибрация) բոլոր ծառայություններում
9. Անջատեք «Կոնտենտի թարմացումները» հաճախ չօգտագործվող հավելվածներում
10. Անջատեք Siri-ն
11. Անջատեք էներգիայի խնայման համակարգերը
12. Անջատեք գեոլոկացիան
13.Անջատեք ավտոմատ թարմացումները
14.Անջատեք Game Center-ը
15.Փոստի և օրացույցի թարմացումները բեռնեք միայն Wi-Fi-ով: