Ներկայացնում ենք հավի կրծքամսով կարկանդակի բաղադրատոմս:

Բաղադրիչները՝

  • Հավի կրծքամիս՝ 6 կտոր
  • Ֆահիտա՝ 100 գ
  • Չեդդեր՝ 150-200 գ
  • Բուլղարական պղպեղ՝ 3-4 հատ
  • Շերտավոր խմոր՝ 0,5 գ
  • Ձու՝ 1 հատ

Պատրաստումը՝
1. Ջեռոցը տաքացրեք մինչև 200°С:

2. Լվացեք բուլղարական պղպեղը: Թավայի վրա պերգամենտ դրեք: Վրան դրեք ամբողջական բանջարեղենը: Դրեք ջեռոցը 15-20 րոպեով: Պղպեղն ընթացքում շրջեք:

3. Ջերմաստիճանն իջեցրեք մինչև 180°С: Պղպեղները դրեք տոպրակի մեջ: Կիպ փակեք այն: Թողեք 15 րոպե: Հետո մաքրեք: Կտրտեք ձողաձև:

4. Հավի կրծքամիսը ծածկեք կերակրի թաղանթով և ծեծեք: Պատրաստի կրծքամսի մոտավոր հաստությունը 1 սմ կլինի:

5. Ֆահիտան լցրեք խորը ամանի մեջ: Մեջը թաթախեք կրծքամսի կտորները:

6. Կերակրի թաղանթ փռեք մաքուր մակերևույթի վրա: Վրան 2 շարքով հավի կրծքամիսը դրեք:

7. Պանիրը բարակ կտրտեք: Այն դրեք մսի վրա:

8. Վրան դրեք պատրաստի պղպեղները:

9. Զգուշությամբ ռուլետ փաթաթեք: Դրեք սառնարանը 30 րոպեով:

10. Շերտավոր խմորը բացեք: Ռուլետը հանեք սառնարանից: Հանեք կերակրի թաղանթը: Սառը ռուլետը դրեք խմորի ծայրին:

11. Ձուն հարեք և քսեք Խմորի մյուս ծայրին: Նոր ռուլետ պատրաստեք հավի մսով ռուլետով:

12. Ռուլետը տեղափոխեք պերգամենտով թավայի մեջ: Վրան հարած ձու քսեք: Ռուլետը 50 րոպեով դրեք ջեռոցը: