Ադրբեջանի սուլթանիկ Իլհամ բաբան Բաքվում այսօր կայացած հարազատ "Յենի Ազերբայջան" կուսակցության VI համագումարում կրկին հիշել է Ադրբեջանի "պատմական" հողերի մասին...
"Մենք չպետք է մոռանանք և չենք մոռանում մեր պատմական հողերի մասին...Դա պետք է լինի մեր ապագա գործունեության ուղղությունը,ինչպես և մենք հիմա աշխատում ենք այդ ուղղությամբ...Մեր պատմական հողերն են հանդիսանում Երևանի խանությունը,Զանգեզուր-Գեյչան...Երևանը՝մեր պատմական հողն է և մենք՝ ադրբեջանցիներս պետք է հետ վերադարձնենք այդ հողերը...Դա մեր քաղաքական և ռազմավարական նպատակն է և մենք դրան պետք է մոտենանք փուլ առ փուլ...",-բարբաջել է մազութոտված սուլթանը...
Ադրբեջանի բռնապետը,ում նախնիները Հարավային Կովկասում և Փոքր Ասիայում հայտնվել են 11-12-րդ դարերում,առաջին անգամը չէ,որ տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին և բազմապատկում հայատյացությունը սեփական հասարակության մոտ...Ալիևն իր ելույթում հատուկ հայտարարել է,որ այդ հողերի մասին պետք է գիտենան երիտասարդները...
Զավեշտալի է,երբ 100-ամյակը այս տարի տոնող ադրբեջանցի ազգը,որի ներկայացուցիչն է Իլհամ բաբան հավակնություններ է ցուցաբերում Հռոմից ավելի հին Երևանի նկատմամբ...Շատ նորմալ է,եթե խոսքը վերաբերվում է քոչվոր և ավերող թուրքին...
Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունը ևս մեկ ապացույց է,որ Իլհամ Ալիևը ոչ միայն մտադրություններ չունի փոխզիջումային տարբերակով լուծել Արցախյան հիմնախնդիրը,այլև հավակնում է կործանել ամբողջ Հայաստանը...Հաշվի առնելով այդ հանգամանքը,մենք էլ Բաքվի նման պետք է ընդամենը մասնակցենք այդ բանակցություններին և բավական բարձր մակարդակով հայտարարենք,որ ի տարբերություն ներկայիս Ադրբեջանի,որը ոչ մի կապ չունի պատմական Ադրբեջան-Ատրպատականի հետ,Հայաստանը պետք է հետ վերադարձնի պատմական հայկական հողերը՝Փայտակարանը,Արցախի մեծ մասը,Ուտիքը,որոնք ժամանակավորապես գնտվում են քոչվոր թուրքերի վերահսկողության տակ...
Փորձը ցույց է տալիս,երբ մենք չենք պատասխանում Ալիևի հայտարարություններին,վերջինս ավելի է լկտիանում...
Գագիկ Համբարյան