Գենետիկ մուտացիաները մարդկանց երբեմն շատ են փոխում: Եվ հասկանալի չէ՝ բնությունը նրանց պարգևատրել է, թե պատժել: Բայց նրանց տեսքն իրոք յուրահատուկ է:

Գենետիկ խանգարումներով մարդիկ մեղք չունեն, որ այդ տեսքն ունեն: Ներկայացնում ենք մարդկանց, ում արտաքինը խիստ փոփոխվել է գեների միջոցով:

Երկտակ կզակ

Այս կնոջ օրգանիզմում չկա գենը, որն օգնում է կզակի ոսկրերին ճիշտ ամրանալ:

Կարմիր մազերի առկայություն սևամորթների մոտ

Դրանց առաջացման համար պատասխանատու է MC1R սպիտակուցը: Աղջկա մոտ դա գերզարգացած է։

Աչքի ալբինիզմ

Հազվադեպ հանդիպող այս մուտացիայի ժամանակ մարդը հիանալի տեսնում է, բայց հայացքը սառած է թվում։

Վիտիլիգո

Այն հանգեցնում է մաշկի, եղունգների գույնի փոփոխման։

Ոչ նման երկվորյակներ

Նրանք զարգացել են մեկ ձվաբջջից, բայց լույս աշխարհ են եկել տարբեր արտաքինով։

Գունաթափ մաշկ

Մարդու մոտ ի ծնե մաշկի վրա լինում են սպիտակ հետքեր և մասնակի սպիտակ մազեր։

Ալբինիզմ

Այս մուտացիայի ժամանակ մարդիկ զուրկ են մելանին պիգմենտից, որը զրկում է մարմինը գույնից: Այս աղջիկն աֆրոամերիկուհի է, բայց ունի շիկահերի տեսք:

Վաարդենբուրգի սինդրոմ

Այս մադիկ ունենում են մազերի սպիտակ հատված, ականջի տափակություն և հետերոխրոմիա: Այս մոր ու որդու մոտ միայն վերջինն է արտահայտված:

Դիստիխիազ

Այս դեպքում ավելանում է թարթիչների հավելյալ շարք:

Հետերոխրոմիա

Այս աղջկա մոտ տարբեր է աչքերի ծիածանաթաղանթի գույնը։

Գիգանտիզմ

Սիլզիա Կրուզն աշխարհի ամենաբարձրահասակ աղջիկն է: Նման հասակ հանդիպում է մարդկանց մոտ, ովքեր տառապում են գիգանտիզմով։