«Թե ում հետ է արտահերթ ընտրություններին մրցելու 14 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևը, դեռևս հայտնի չէ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմում, սակայն, համոզված են՝ երկրի քաղաքական միջավայրում չկա այն երկրորդ քաղաքական, պետական գործիչը, ով կարող է համեմատվել ու մրցել գործող նախագահի հետ:» Սա մի հատված է Ազատություն ռ/կ-ի՝ հոկտեմբերի կեսին ենթադրվող նախագահական ընտրությունները կես տարի առաջ տեղափոխելու որոշման վերաբերյալ:
Ինչ մնում է դրա պատճառին, ապա կարծում եմ, որ հիմնականը վախն է Ռուսաստանից, որպեսզի նա հերթական թեկնածու չփորձի գտնել և ուղարկել Բաքու: Սակայն ինձ, այնուամենայնիվ, ավելի հետաքրքրեց Իլհամի հետ համեմատելի պետական գործչի բացակայության հարցը: Որքան հիշում եմ, Մոսկվայի «ՄԳԻՄՕ»-ն ավարտած Իլհամը սովորություն ուներ ժամանակն անցկացնել ոչ թե գրադարաններում՝ ավելի մասնագիտանալու համար, այլ տարբեր երկրների կազինոներում, իսկ այսօր վերածվել է այլընտրանք չունեցող պետական գործչի: Հ.Գ. Ինչքան նման ենք մենք իրար՝ հայերս ու ադրբեջանցիները...