Գիտեք' միշտ պայքարել եմ, որ գիրքն ազատ լինի Հայաստանում։ Որպեսզի ոչ մի տիպի ոտնձգություն չլինի որեւէ հրատարակչի կամ անհատի հրատարակության նկատմամբ։ Մյուս կողմից՝ PR-ը շատ լավ գործիք է հանրահռչակելու։ Բայց ոչ սուտը։

Ինձ դիմեցին այդ գրքով զբաղվողները մեր գրախանութի ղեկավարի միջոցով, որ այնտեղ շնորհանդես անեն։ Միակ պայմանը, որ հեղինակային իրավունքը պիտի ձեռք բերված լինի։
Հետո գրեցին բաց հայտարարության տեսքով։ Հրապարակային հրավիրեցի մեր գրախանութում անցկացնել։
Ոչ մի արձագանք։


Այդ տղաներին իմ առաջարկը պետք չէր։
Տղերք, ես ձեզ թույլ չեմ տա իմ պետության վրա ցեխ շպրտել։
Ես անգամ թույլ չեմ տա ձեզ իմ պետության ոչ լեգիտիմ իշխանության վրա անհիմն ցեխ շպրտել։
Մեր իշխանության լավ ու վատ իմիջը դառնում է մեր պետության ու նաեւ մեր իմիջը։
Դուք աշխարհի առջեւ անհիմն սեւացնում եք մեր իշխանությանը, որը գործել է բազմաթիվ մեղքեր՝ Մարտի 1-ից սկսած ու գրքի նկատմամբ ակնհայտ վատ վերաբերմունքով ավարտած, բայց ձեր գիրքը չի արգելել։


Դուք այդ գրքով պիտի առավելագույնը 100 000 դրամ շահույթ ապահովեիք։
Դուք 100 000 դրամի դիմաց Սաակաշվիլուն թյուրիմացության մեջ գցեցիք ու նա հարձակվեց մեր իշխանությունների վրա, մեր պետության վրա, մեզ վրա։
Տղերք։ Էդ արդեն PR չի։
Դա պետությանը «պադստավկա» անել է։