Ցանկացած կին ուզում է լինել սիրված ու ցանկալի, ամուր ընտանիք կազմել և լինել վստահելի տղամարդու կողքին։ Այսպիսի մարդու հետ կյանքը կապելու համար պետք է գտնեք եղանակները՝ հասկանալու՝ ձեր զուգընկերն իսկապես սիրո՞ւմ է ձեզ, թե՞ ոչ։
Ցավոք, կանանց մեծամասնությունը չգիտի ինչպես վերլուծել իր ընկերոջ գործողությունները։ Մենք հաճախ հավատում ենք այն տղամարդկանց, ում մոտ հիանալի է ստացվում խոսել սիրո լեզվով։ Սխալներից խուսափելու համար երբեք մի բավարարվեք բառերով, այլ հետևեք նրա պահվածքին ու գործողություններին։
5 ապացույց այն բանի, որ քո տղամարդն իսկապես սիրում է քեզ
1. Նա ազատ ժամանակը քեզ հետ է անցկացնում
Հնարավոր է նաև՝ ավելի շատ քեզ հետ է անցկացնում ազատ ժամանակը, քան ընկերների։ Եթե իսկապես սիրում է քեզ, կսկսի ավելի շատ ժամանակ անցկացնել քեզ հետ։
2. Նա ուշադիր է մանրուքների նկատմամբ
Նա արտահայտում է իր սերը տարբեր մանրուքներով, միշտ հոգ է տանում ձեր մասին։
3. Նրա կողմից սառը վերաբերմունք չես զգում
Քո տղամարդը քեզ թույլ կտա մասնակցություն ունենալ իր կյանքին ու քեզ հետ կարևոր որոշումներ կընդունի։ Ժամանակի ընթացքում կսկսես հարցնել նրա խորհուրդը գրեթե ցանկացած հարցի վերաբերյալ։ Ձեր միջև չի լինի ոչ մի սահմանափակում։
4. Նա ուզում է, որ դու քեզ անվտանգ զգաս
Նրա համար քո հարմարավետությունն ու հոգևոր հանգստությունն առաջին տեղում են։ Նա փորձում է, ինչպես կարող է, հանգստացնել քեզ։
5. Նա հասկանում է քո ժեստերը
Դու ստիպված չես ոչինչ բացատրել նրան. նա ինքը ամեն բան հասկանում է ու կարողանում է զգալ տրամադրությանդ փոփոխությունները։