Կանացի մարմինն իրոք զարմանալի է և շատ հետաքրքիր գաղտնիքներ ունի, որոնք շատերը չեն էլ կռահում:
Մի քանի հետաքրքիր փաստ կանացի մարմնի մասին:
1. Արգանդը` զարմանալի օրգան
Արգանդը կնոջ վերարտադրողական համակարգի փոքրիկ օրգան է, որի երկարությունը մոտ 7 սանտիմետր է, իսկ լայնությունը` մոտ 5: Սակայն հղիության ընթացքում արգանդը ձգվում է և դառնում մեծ ձմերուկի չափի, ընդ որում՝ դա տեղի է ունենում ընդամենը 20 շաբաթվա ընթացքում: Ծննդաբերությունից հետո արգանդը սովորաբար (եթե խնդիրներ չեն առաջանում) 6 շաբաթում կրճատվում է` հասնելով իր սովորական չափին:
2. Մի կուրծքը միշտ մյուսից մեծ է
Մի կուրծքը միշտ մյուսից մեծ է, սակայն տարբերությունն այնքան փոքր է, որ անզեն աչքով դա ուղղակի չի երևում:
3. Կինը ծնվում է այն բոլոր ձվաբջիջներով, որոնք ինքը երբեւէ կունենա
Տղամարդու օրգանիզմն անընդհատ սպերմատոզոիդներ է արտադրում, սակայն կինը ծնվում է այն բոլոր ձվաբջիջներով, որոնք նա երբևէ կունենա: Միջին վիճակագրական կինն ամբողջ կյանքի ընթացքում մոտ 400 000 ձվաբջիջ է ունենում: Բնականաբար, բոլորովին էլ ոչ բոլորը կկարողանան հասունանալ և ձվազատվել:
4. Կուսաթաղանթը կարող է պատռվել առանց սեռական հարաբերության
Կուսաթաղանթի առկայությունը կամ բացակայությունը բոլորովին էլ աղջկա կուսությունը չի մատնանշում: Իրականում կուսաթաղանթը կարող է պատռվել նաև ֆիզիկական վարժությունների ընթացքում, վնասվածքներից կամ էլ ուղղակի առանց պատճառի: Բացի այդ՝ որոշ աղջիկներ ծնվում են առանց նման թաղանթի:
5. Տարիքի հետ օրգազմներն ավելի վառ են դառնում
Կնոջ ծլիկն աճում է նրա կյանքի ընթացքում մինչև դաշտանադադարը: Տարիքով կնոջ ծլիկը երեք անգամ ավելի մեծ է, քան երբ նա պարմանուհի էր: Հենց այդ պատճառով էլ տարիքի հետ օրգազմներն ավելի լավը և վառ են դառնում: