Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացնումն արդարացնելու հրաման ստացած պատգամավորները, քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները մեղմ ասած այնքան էլ լավ վիճակում չեն՝ չիմանալով ինչպես կատարել տրված հանձնարարությունը։
Եվ, ահա, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներից մեկը՝ Արազ Ալիզադեն, չգտնելով կայացված որոշումն արդարացնելու ու հիմնավորելու ավելի հարմար միջոց, ասել է, որ հոկտեմբերին ընտրություններ անցկացնելն այնքան էլ հարմար չէ, քանի որ մարդիկ այդ ժամանակ կկտրվեն գյուղատնտեսական աշխատանքներից, կսկսկեն զբաղվել քաղաքականությամբ և բերքը ոտաց տակ կգնա։
Արազի տրամաբանությամբ շարժվելու դեպքում, հանգիստ կարող ենք կանխատեսել, որ այս պարագայում արդեն այս տարի Ադրբեջանում բերքահավաք չի լինելու, որովհետև հիմա էլ ստացվել է վար ու ցանքի շրջան․ մարդիկ զբաղվելու են քաղաքականությամբ և չեն հասցնելու որևէ բան ցանել, որ մի հատ էլ հավաքեն: