Բանավեճերը, թե ով է ավելի խելացի՝ կի՞նը, թե՞ տղամարդը, տարիներ շարունակ քննարկվում են: Մինչև վերջին 100 տարին գիտնականները կարծում էին, որ սեռերի միջև այդ հարցում տարբերություն չկա, բայց վերջերս կանադացի հոգեբանները որոշել են իրենց տեսակետը ներկայացնել այս հարցում: 

 

Ֆիլիպ Ռաշտոնի ղեկավարությամբ գիտնականներն ակադեմիական թեստերի շարք են անցկացրել համալսարան ընդունվող երիտասարդների հետ: Նրանք 17-18 տարեկան էին՝ երկու սեռերից: 


Թեստերի արդյունքների հիման վրա գիտնականները պարզել են, որ տղաների ինտելեկտի գործակիցը 3.6 բալով ավելի է, քան աղջիկներինը: 


Նրանք կարծում են, որ տղամարդկանց ինտելեկտի զարգացած լինելը կապված է ուղեղի թաղանթի մեծության հետ, որից կախված է տեղեկության վերամշակման արագությունը: 
Միևնույն ժամանակ նրանք ընդունում են, որ կանանց ակադեմիական գերազանցիկությունը բարձր է տղամարդկանցից: