1914 թվականի արտադրության եզակի Rolls-Royce Silver Ghost-ը հանվել է աճուրդի և վաճառվում է մոտ 278 մլն ռուբլիով կամ 4 մլն եվրոյով:
Մեքենայի նկարագրության մեջ ասվում է, որ Նիկոլայ Երկրորդի մահից հետո ավտոմեքենան ձեռք է բերել լասվեգասցի կոլեկցիոներն ու այն ցուցադրել իր կազինոյում:
Այնուհետև Rolls-Royce-ն անցել է մեկ այլ կոլեկցիոների ձեռքն ու թաքցվել բունկերում` Գերմանիայում: Վերջինիս մահից հետո եզակի մոդելը կորել է տեսադաշտից, մինչև բունկերը չի հայտնաբերվել: Վերջին անգամ մեքենան վաճառքի է հանվել գերմանական աճուրդում 2013-ին, 5.5 մլն եվրոյով:
Նշվում է, որ այս մոդելի մեքենաներն արտադրվել են 1905-1926 թվականներին: 20 տարում 8416 նմուշ է թողարկվել:
50 ձիաուժ հզորությամբ ավտոմեքենան կշռում է 1970 կգ։ 100 կմ ճանապարհին այն ծախսում է 17,5 լիտր բենզին և 1 լիտր յուղ։ Մաքսիմալ արագությունը 117 կմ/ժ: