• Քիչ առաջ հրապարակվեց Իլհամ Ալիևի հրամանագիրն Ադրբեջանում այս տարի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մասին։ Հերթական ընտրությունը պիտի լիներ ս․թ․ հոկտեմբերի 17-ին, իսկ արտահերթը նշանակվել է ապրիլի 11-ին։
• Հայտնելով իմ ՈՉ պաշտոնական, զուտ փորձագիտական կարծիքը՝ կարծում եմ, որ պատճառը չի կարող լինել արտաքին քաղաքական՝ հաշվի առնելով, որ չնայած իր ոչ այնքան սիրուն աչքերին՝ Ալիևին, այնուամենայնիվ, բոլոր լուրջ խաղացողներն ընդունում են՝ որպես Ադրբեջանի նախագահ։
• Զուտ վարկածի տեսքով կարող եմ ենթադրել, որ Ալիևը նպատակ ունի աշնան-ձմռան ամիսներին ինչ-որ մեծամասշտաբ բան կազմակերպելու, իսկ ընտրություններն, ինչպես հայտնի է, կազմակերպչական ռեսուրս են խլում (անգամ Ադրբեջանի պես երկրում)՝ ծանրանալով պետական ապարատի բոլոր օղակների վրա։ Չեմ բացառում նաև, որ այդ մեծամասշտաբ բանը կարող է լինել ձմեռային անակնկալ մինի-պատերազմը Հայաստանի դեմ։
• Ցավոք կամ բարեբախտաբար, հայ-ադրբեջանական ռազմաքաղաքական իրադրությունն այնպիսին է, որ ողջամիտ թվով մարտական ու տեխնիկական կորուստների դեպքում Ադրբեջանն ու Ալիևը ցանկացած դեպքում շահած են դուրս գալիս սահմանային լարումներից՝ անկախ բուն պատերազմական արդյունքից։ Այսինքն՝ անգամ ձմեռով Օմարում արկածախնդրության դիմելը օգուտ կտա թշնամուն՝ հաշվի առնելով այն սպասվող բարոյահոգեբանական անկումային վիճակը, որ այդ դեպքում կտիրի Հայաստանում։
ԼՐԱՑՈՒՄ1
Հավասարապես հնարավոր ու ոչ բացառելի են նաև ներքաղաքական կյանքի այնպիս ծալքերի դերակատարությունը, որոնց մասին մեր տեղեկություններն օբյեկտիվորեն քիչ են։ Դիցուք՝ մեզ ավելի դժվար է հաշվարկել տարվա վերջում նավթի մեկ բարելի գինը, քան Ալիևին, մեզ ավելի դժվար է հաշվարկել Ալիևիներին հակադիր կլանների նպատակները, քան Ալիևին։ Բացի այս՝ զուտ տեխնիկապես Ալիևն, արտահերթ ընտրություն նշանակելով, կարծես թե կարողանում է «1.5» նախագահության շրջան «պերյոդ ընկնել»։
ԼՐԱՑՈՒՄ 2
Մեկնաբանության մեջ Hakobը հետաքրքիր վարկած նշեց, որ նոր ժամկետը կարող է կապված լինել հայաստանյան ներքաղաքական անցքերի հետ «համաքայլ» ընթանալու ալիևյան նպատակադրմամբ։