Իսրայելում թեժանում են կրքերը երկրի հրեա և արաբ ներքաղաքական ճամբարների միջև՝ կապված Իսրայել պետության բնույթը սահմանող օրենսդրական հիմքերի ամրագրման հետ։ Արաբական քաղաքական թևը մտադիր է Քնեսեթ ներկայացնել «Ժողովրդավարական, բազմամշակութային և իրավահավասար Իսրայել պետության» մասին հիմնական օրենքը։ Սույն օրենքը նախատեսում է չեղարկել Իսրայել պետության հրեական բնույթի բոլոր ատրիբուտները, հրեական սիմվոլները։ Ի հակադրություն վերջինիս, երկրի հրեական քաղաքական բևեռը մշակում է Իսրայել պետության հրեական բնույթը սահմանող հիմնական օրենքը։ Նշեմ նաև, որ վերոնշյալ օրենքի ընդունման հարցը միանշանակ չի ընկալվում Իսրայելի հրեական տարբեր քաղաքական ճամբարների, ինչպես նաև հրեական սփյուռքում։