Երեկ նայում էի Արսենալի խաղը։ Ամեն ինչ մեկ խաղով, իհարկե, լավ էր։ Մեր Հենոն էլ փայլուն դրսևորեց իրեն։ Բայց, ակնհայտ դարձավ մի բան, որ մեր ֆուտբոլային հույսը դժվար թե այս թիմում, այս կազմով մեծ նվաճումների հասնի։ Իսկ պատճառը, ուղղակի թույլ պաշտպանությունն է, իսկ երբեմն դրա ի սպառ բացակայությունը։


Ժանակակակից ֆուտբոլում անհնար է առանց ամուր պաշտպանության և նույնիսկ հարձակողական ֆուտբոլի մեծ ջատագով Գվարդիոլան է լրջորեն մտածում այդ մասին` ամեն անգամ առիթը բաց չթողնելով ուժեղացնելով պաշպանական գիծը։ Դե իսկ Վենգերն ասում է` մենք դրա համար փող չունենք։ Հետաքրքիր է` կար ժամանակ, երբ հարձակվողների գինը մի քանի անգամ գերազանցում էր պաշտպաններինը, հիմա մեծ ֆուտբոլում տենդենցը, կարծես, փոխվում է։