Թուրքիան, եթե նախկինում փորձում էր աշխարհում իր ուրույն տեղն ու դերն ունենալ, հատկապես փորձ էր անում տեղավորվել այն պետությունների շարքում, որոնք ըդունում էին աշխարհի համար կարևոր որոշումներ, ապա այսօր հայտնվել է բոլորովին այլ իրավիճակում:
Թուրքիայի այսօրվա ճիգերը ուղղված են ոչ թե դեպի Եվրոպա, ԱՄՆ կամ Ռուսաստան իր դերակատարությունը բարձրացնելու գործին, այլ հենց սեփական տարածաշրջանում իր դերն ու նշանակությունը փոքր ի շատե բարձրացնելու գործին: Միգուցe թվա, թե Թուրքիան աջ ու ձախ հրահրում է ռազմական գործողություններ , քանի որ ունի մարտունակ և հզոր բանակ, բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Եթե մենք վերլուծենք Թուրքիայի գործողությունները վերջին հինգ ամիսների կտրվածքով, ապա կտեսնենք, որ Թուրքիայի ռազմատենչ հայտարարությունները և գործողությունները իրարից կտրուկ տարբերվում են:
Նախ Թուրքիան Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացման վրա չկարողացաավ ոչ մի կերպ ազդել: Թուրքիան, որին շատերը համարում են դիվանագիտական և ռազմական ուժեղ երկիր , չկարողացավ ոչ մի կերպ ազդել Քրդստնի վրա, որպեսզի այն չանցկացնի անկախության հանրաքվե, ավելին, նույնիսկ բացահայտ ռազմական գործողություններ չսկսեց Քրդստանի դեմ, չնայած անընդհատ հոխորտում էր:
Այս տարվա հունվարի 20-ին հարձակվեց Սիրիական քրդաբնակ Աֆրին շրջանի վրա, իսկ մինչ հարձակումը, հայտարարել էր, որ Աֆրինի հարցերը կլուծի հաշված ժամերի ընթացքում, ավելին, մատնանշել էր, որ երեք ժամն էլ բավական է, այն ինչ , այսօր արդեն փետրվարի 3-ն է, իսկ Թուրքիայի ռազմական ուժերը շարունակում են կրել մարդկային և նյութական վնասներ, այդպիսով չկարողանալով կատարել իրենց առջև դրված մարտական առաջադրանքը: Թուրքական անհաղթ բանակի միֆին անգամ հավատացել էր ՆԱՏՕ-ն, սակայն այսօր հենց ՆԱՏՕ-ի անդամ երկները փաստում են, որ Թուրքիան Սիրիայում բացառապես հարձակվում է խաղաղ բնակչության վրա՝ շրջանցելով քրդական ռազմական ուժերին, քանի որ քրդերը կարողանում են դիմակայել, նույնիսկ հակագրոհներ կազմակերպել Թուրքիայի համար:
Այսպիսով Թուրքիան իր վերջին ճիգերն է գործադրում, որպեսզի գոնե տարածաշրջանում իր դերակատարությունը պահպանի, բայց կարող եմ փաստել, որ այսօր Իրաքյան Քրդստանի կառավարությունը շատ ավելի մեծ դերակատարություն ունի , քան Թուրքիայի կառավարությունը: Միայն բավական է բերեմ այն փաստը, որ Իրաքյան Քրդստանի վարչապետի հետ գործնական հանդիպումներ ունեցող միջազգային առևտրային կազմակերպությունների ղեկավարների, նոր ներդրումային ծրագրերի առաջարկով օտարերկրյա պետությունների դիվանագիտական կորպուսի հանդիպումները, իսկ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին Նեչիրվան Բարզանիի մասնակցությունը Էրդողանին ամբողջությամբ գցեց հիստերիայի մեջ: