Ուղիղ մեկ տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար նշանակվեց Ռեքս Թիլերսոնը։ Սենատոր Մենենդեզի գրավոր հարցմանն ի պատասխան Թիլերսոնն ասել էր.
1. «Եթե նշանակվեմ այս պաշտոնում, ես կգործակցեմ մեր եվրոպացի գործընկերների հետ՝ աջակցելու Հայաստանին սիրիական փախստականների հարցում»։
2. «Եթե նշանակվեմ այս պաշտոնում, ես կաջակցեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, տնտեսական և քաղաքացիական հասարակությունների հարաբերությունների հաստատմանը»։
Այլ խոստումներին չեմ անդրադառնում։
Ուղիղ մեկ տարի, որի ընթացքում Թիլերսոնը Նալբանդյանի հետ զրուցել է միայն մեկ անգամ։
Թիլերսոնը մոռացավ, Սենատը մոռացավ, համայնքը մոռացավ։
Չեմ անդրադառնում նրա հրաժարականի վերաբերյալ ասեկոսեներին, բայց քանի այս պաշտոնին է, պետք է հետևողականորեն հիշեցնել։